Skype-ը խոստանում է մի շարք նոր ծառայություններ

15:09 • 18.01.11

Skype-ը` աշխարհի խոշորագույն ինտերնետ-հեռախոսակապի ծառայությունը, պատրաստվում է ընթացիկ տարում ընդլայնել իր գործունեությունը մոտ 50%-ով: Ընկերության ղեկավարության խոսքերով` Skype-ի գլխավոր նպատակն է նոր ծառայությունների գործարկման ընթացքի արագացումն ու վճարովի ծառայություններից ստացվող եկամուտի բարձրացումը:

Այս մասին հայտարարել է Skype-ի նոր գործադիր տնօրեն Թոնի Բեյցը Financial Times-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ չնայած Skype բրենդն օրեցօր ավելի ճանաչված է դառնում` ընկերությունը եկամուտ ստանալու և նոր վճարովի ծառայությունները գործարկելու հետ դեռևս լուրջ խնդիրներ ունի:

Չնայած Բեյցը հրաժարվել է պատմել Skype-ի առաջիկա բիզնես-պլանների մասին, վերլուծաբանները նշում են, որ ընկերության հիմնական նպատակը լինելու է կորպորատիվ կոմունիկացիաների շուկայում ընդլայնվելը: Նշենք, որ մի քանի օր առաջ Skype-ը պաշտոնապես հայտարարեց ծրագրի 5.1 տարբերակի թողարկման, մասին: Կորպորատիվ այս տարբերակում խմբային տեսազանգերը վճարովի են ` ամսական վճարը մեկ օգտագործողի համար կազմում է $8,99: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Skype-ը խոստանում է մի շարք նոր ծառայություններ