Իսպանիայում հայտնաբերվել է Եվրոպայի ամենամեծ ընդհատակյա նարկոլաբորատորիան

15:05 • 18.01.11

Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդից ոչ հեռու գտնվող Վիլյանուևա դե Պերալես արվարձանում հայտնաբերել է Եվրոպայի ամենամեծ ընդհատակյա նարկոլաբորատորիան, ձերբայակալվել է 25 մարդ։ Այս մասին ասվում է Իսպանիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Շուրջ երկու տարի իրականացրած հետաքննության արդյունքում՝ ոստիկանության աշխատակիցներն առգրավվել են 300 կգ կոկաին, 33 տոննա քիմիական նյութ, 2 մլն եվրո կանխիկ գումար, զենքեր, թանկարժեք մեքենաներ, մոտ 500 բջջային հեռախոս, ավելի քան 50 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքի փաստաղթղեր։

Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում են Իսպանիայի և Կոլումբիայի քաղաքացիները, այդ թվում՝ Մադրիդի փաստաբանական գրասենյակի սեփականատերերը, որոնց միջոցով էլ հենց հանցագործները կարողացել են լվանալ թմրանյութերի անօրինական վաճառքից ստացված գումարները։

Իսպանիայում հայտնաբերվել է Եվրոպայի ամենամեծ ընդհատակյա նարկոլաբորատորիան