Playboy-ի iPad տարբերակը չի գրաքննվի

19:39 • 19.01.11

Հանրահայտ Playboy տղամարդկանց ամսագիրը 2011–ի մարտից կունենա iPad–ի համար նախատեսված տարբերակ։ Այս մասին Twitter–ի իր էջում հայտնել է ամսագրի հրատարակիչ Հյու Հեֆները՝ նշելով, որ այդ տարբերակի համար նախատեսված բաց նկարները չեն ենթարկվի գրաքննության։

Այսպիսի հայտարարությունը հակասում է Apple ընկերության կորպորատիվ քաղաքականությանը, որը խիստ սահմանափակումներ է դնում «մեծերի» համար նախատեսված տեղեկատվության տարածման վրա։

Հեֆների խոսքով՝ iPad–ի համար հասանելի կլինեն ոչ միայն ամսագրերի նոր համարները, այլ նաև արխիվը։

 

Playboy-ի iPad տարբերակը չի գրաքննվի