Facebook-ը թողարկել է նոր բջջային ծրագիր

14:47 • 20.01.11

Facebook-ն այսօր հայտարարել է սոցցանցի նոր բջջային ծրագրի գործարկման մասին, որը թույլ կտա օգտագործողներին լիովին օգտվել կայքի հնարավորություններից: Բացի հիմնական ֆունկցիաներից` ծրագիրը ներառում է կոնտակտների սինխրոնիզացիա, անմիջապես հեռախոսից նկարի տեղադրում և այլն:

Սովորական հեռախոսների համար նախատեսված ծրագիրը գործարկվել է դեռևս տասը երկրներում` Ուկրաինա, Սինգապուր, Սաուդյան Արաբիա և այլն: Ֆեյսբուքի պաշտոնական բլոգը գրում է, որ աստիճանաբար ծրագիրը հասանելի կլինի նաև այլ երկրներում:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, բջջային նոր տարբերակն աշխատում է ավելի քան 2,500 բջջային հեռախոսներում: Mashable տեխնոբլոգի փոխանցմամբ` 2010 հունիսի տվյալներով` բջջայինից օգտվող ֆեյսբուքցիների 79%-ն օգտագործում է սովորական հեռախոս, ոչ թե սմարթֆոն:

Facebook-ը թողարկել է նոր բջջային ծրագիր