Խաղողն օգնում է ազատվել ավելորդ քաշից

15:03 • 20.01.11

Տեխասի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել և ապացուցել, որ խաղողը նպաստում է նիհարելուն։ Օրգանիզմի վրա այդպիսի ազդեցությունը պայմանավորված է ռեսվերատրոլի առկայությամբ։

Խաղողի ակտիվ բաղադրամասերը խթանում են ադիպոնեկտինի աշխատանքը.այս հորմոնը մի քանի ուղղություններով ազդեցություն է գործում օրգանիզմում ճարպային բջիջների ձևավորման մեխանիզմի վրա, գրում է УКРИНФОРМ–ը՝ հղելով Journal of Biological Chemistry–ն։

Գոյություն ունի անգամ հատուկ խաղողի դիետա. առաջին 3 օրը նախատեսվում է ուտել միայն խաղող (բայց 1,5կգ–ից ոչ ավելի), իսկ հետո երկու շաբաթվա ընթացքում սնվել օգտակար հատապտուղներով։ Դիետայի արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ խաղողն օրգանիզմից դուրս է բերում խարամները և օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից։
 

Խաղողն օգնում է ազատվել ավելորդ քաշից