Twitter օգտագործողների թիվն անցել է 200 միլիոնը
Twitter միկրոբլոգային ծառայության օգտագործողների թիվը հատել է 200 միլիոնի սահմանագիծը. այս մասին տեղեկացրել է Twitter-ի հանրային կապերի պատասխանատու Քերոլին Պեները, հաղորդում է New York Times-ը:
Oրական միկրոբլոգներում կատարվում է ընդհանուր առմամբ 110 միլիոն գրառում: 2010թ. սեպտեմբերին ծառայությունն ուներ միայն 160 մլն գրանցված օգտագործող:
Պեների խոսքով` այժմ ընկերությունը կենտրոնացած է միջազգային լսարանի ընդլայնման վրա: Մասնավորապես` հունվարի 18-ին Twitter-ը պաշտոնապես գործարկվել է կորեերեն:










