Բելգիայում նոր մահացու վտանգավոր թմրանյութ է հայտնաբերվել

14:27 • 21.01.11

Թմրանյութերի վաճառքով զբաղվողները Բելգիայում նոր, մահացու վտանգավոր սինթետիկ թմրանյութ են տարածում, որի օգտագործումից մեկ մարդ արդեն մահացել, ևս մեկը ծանր վիճակում է գտնվում, հայտնում են տեղի ԶԼՄ–ները։
Արդեն իսկ հաստատվել է, որ այդ՝ այսպես կոչված «դեղին փոշի»–ն իրենից ամֆետամինի, սինթետիկ հոգեխթանիչի և կատինոն հոգեակտիվ նյութի խառնուրդ է ներկայացնում։

Այդ նոր թմրանյութի օգտագործման արդյունքում մարդու մարմնի ջերմաստիճանն այնքան է բարձրանում, որ մարդը մահանում է։
Հաղորդվում է, որ ոստիկանությունն արդեն ձերբակալել է «դեղի փոշու» վաճառքով զբաղվողներից մեկին։