Խաբարովսկում հսկա երեխա է ծնվել (տեսանյութ)

15:58 • 21.01.11

ՌԴ Խաբարովսկ քաղաքում հսկա երեխա է լույս աշխարհ եկել. երեխան կշռում է 7 կգ 210 գ., հասակը՝ 67 սմ։ Vesti.ru–ի փոխանցմամբ՝ երեխան Խաբարովսկի երկրամասի ամենախոշոր նորածինն է։

Հաղորդվում է, որ երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով։ Բժիշկների խոսքերով՝ երեխան իրեն լավ է զգում և բացառապես առողջ է։

 

Խաբարովսկում հսկա երեխա է ծնվել (տեսանյութ)