Ինտերնետից օգտվողներին ամենից շատ հետաքրքրում են մեքենաներն ու շոփինգը

15:05 • 22.01.11

Google ընկերությունը հրապարակել է AdWords կոնտեքստային գովազդների ամենատարածված հայտարարությունների վարկանիշը: Ըստ վիճակագրության` 2010-ին օգտագործողներն ամենից շատ հետևել են այն հայտարարություններին, որոնք առաջարկել են մեքենաներ կամ դրանք ապահովագրելու ծառայություններ: Երկրորդ տեղում շոփինգն է` խանութների գովազդները, զեղչային հայտարարությունները, հագուստներն ու աքսեսուարները: Երրորդ տեղում են աշխատանքի հայտարարություններն ու եղանակի տեսությունը:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ամենատարածված գովազդային հայտարարությունների տասնյակն այսպիսին է.

Մեքենա,
Շոփինգ,
Տեղական հայտարարություններ,
Համակարգիչներ ու էլեկտրոնային սարքավորումներ,
Հեռահաղորդակցություն,
Զվարճանքներ,
Ճանապարհորդություն,
Տուն և այգի,
Տեղեկատու ծառայություններ,
Տարբեր արտադրանքներ

AdWords-ը թույլ է տալիս տեղադրել գովազդային հայտարարությունները հղումների հետ միասին` ընտրելով առավել հարմար կայքերն ու ոլորտը: