99–ամյա բրիտանուհին մի քանի անգամ հաղթահարել է քաղցկեղը

13:02 • 22.01.11

Այն, որ քաղցկեղի դեմ կարելի է պայքարել, իր օրինակով ապացուցել է 99–ամյա բրիտանուհի Էլեն Մակդոնալդը, որը 5 անգամ քաղցկեղ է տարել, գրում է The Daily Mail–ը։

Էլենը ծնվել է 1911–ին։ Առողջության հետ կապված խնդիրներն սկսվել են, երբ 50–ականների սկզբին բժիշկները նրա մոտ կրծքի քաղցկեղ են հայտնաբերել։ Արդյունքում՝ իրականացվել է կաթնագեղձի կրկնակի անդամահատություն։ Մի քանի տարի անց կնոջ մոտ հայտնաբերվեց լեղապարկի քաղցկեղ. լեղապարկը կրկին հեռացվեց, և կնոջ կյանքը փրկվեց։ Այնուհետև պատմությունը շարունակվեց։

1963–ին Էլենը հիվանդանոցում հայտվեց կույրաղիքի քաղցկեղով։ Երբ բժիշկները հեռացրեցին ուռուցքը, քչերն էին հավատում, որ նա կենդանի կմնա։ Հիվանդի համար անգամ հոգևորական կանչեցին։

Սակայն տիկին Մակդոնալդը ողջ մնաց։ Նա մինչ օրս ակտիվ կենսակերպ է վարում՝ այցելելով ծերերի համար նախատեսված ակումբ։ Նրա խոսքերով՝ աշխատանքն ու ժամանակ առ ժամանակ մի գավաթ գինի խմելը չեն թողել, որ ինքը մահանա։

Իսկ ահա փորձագետները կարծում են, որ պատճառը գեներն են։ Երկարակեցությունը Էլենի արյան մեջ է. նրա զարմիկը 107 տարեկան է։

 

99–ամյա բրիտանուհին մի քանի անգամ հաղթահարել է քաղցկեղը