Սաակաշվիլին հայերին խորհուրդ է տալիս խոսել անգլերեն

16:48 • 22.01.11

Այսօր «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի հաղթողներին պարգևատրելուց հետո աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկսեց խոսել վրացերեն։

Նա շտապեց տեղեկացնել՝ Վրաստանում առաջին օտար լեզուն արդեն անգլերենն է։ «Նման պոտենցիալ կա նաև Հայաստանում։ Ես համոզված եմ, որ անպայման պետք է խոսենք մեր մայրենի լեզվով, բայց պետք է սովորենք նաև օտար լեզու»,- նշեց նա։

Սաակաշվիլին խորհուրդ տվեց կարևորել անգլերենը՝ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների լեզուն հենց անգլերենն է։

Սաակաշվիլիի ելույթը հաջորդել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ելույթին, ով խոսել էր ռուսերեն։ Սաակաշվիլիի ելույթից հետո Սերժ Սարգսյանը խոսեց հայերեն։

 

Սաակաշվիլին հայերին խորհուրդ է տալիս խոսել անգլերեն