Հայաստանում կստեղծվի High Tech զորամաս

12:49 • 24.01.11

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ս.թ. գարնանային զորակոչի շրջանակում տեխնոլոգիական մասնագիտություններ ունեցող զորակոչիկներից բարձր տեխնոլոգիական զորամաս ստեղծելու մասին:

Հատկապես ուշադրություն է դարձվելու հետևյալ ունակություններ ունեցող մասնագետների վրա՝

Ցանցային մասնագետներ

Բարձրորակ ծրագրավորողներ

Բարդ ծրագրային համակարգեր ներդնողներ

Ռոբոտաշինություն

Պատկերների ճանաչման խնդիրներ

Ինչպես հայտնում է PCNews.am-ը, մինչև զորակոչը՝ զորակոչիկների շրջանակում կանցկացվի հատուկ մրցույթ, որի արդյունքում նրանք կառաջարկվեն ծառայության նշված ստորաբաժանման մեջ:

 

 

Հայաստանում կստեղծվի High Tech զորամաս