Google-ը մեղադրվում է ծրագրային կոդի գողության մեջ
Android բջջային օպերացիոն համակարգում անօրինական օգտագործվում են Java ելքային կոդի 7-43 ֆայլեր, որոնք պատկանում են Oracle ընկերությանը: Այս մասին իր բլոգում է հայտնել ՏՏ ոլորտի մտավոր սեփականության անվանի փորձագետ Ֆլորիան Մյուլլերը: Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել:
Մյուլլերը հաղորդում է, որ Google-ն այս ֆայլերը ստացել է դեկոմպիլյատորի օգնությամբ և օգտագործել է դրանք բջջային պլատֆորմի ամենավերջին տարբերակներում` Android 2.2 (Froyo) և 2.3 (Gingerbread): Ավելին` 37 ֆայլերը պարունակում են նման նշումներ` PROPRIETARY / CONFIDENTIAL (Արտոնագրված / կոնֆիդենցիալ) և DO NOT DISTRIBUTE! (Չտարածել)` ստորագրված Sun Microsystems-ի կողմից (Java մշակող ընկերություն, որն Oracle-ը գնել է 2009թ.):
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, այս պահին պարզ չէ` ֆայլերը ներառվել են Android-ի կոմերցիոն տարբերակում, թե ոչ: Մշակող Էդ Բերնետը ZDnet տեխնոբլոգում գրում է, որ դրանք օգտագործվել են միայն թեստավորման փուլում:










