Թուրքերն արտադրել են անօդաչու մարտական ուղղաթիռ՝ «Մոծակ»
Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության ընկերությունն (TAI) արտադրել է անօդաչու մարտական ուղղաթիռ։
Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ՝ TAI–ի կողմից հաջողությամբ իրականացվել են «Մոծակ» անունը կրող ուղղաթիռի առաջին փորձարկումները։
Ըստ թուրքական պարբերականի՝ ուղղաթիռը կարող է տանել 70 մմ տրամաչափի հրթիռներ, օդում մնալ 1,5 ժամ և թիրախին հարվածել 8 կմ հեռավորությունից։










