«Դոմոդեդովոյի» ահաբեկությունից հետո Twitter-ը խափանվել է

14:50 • 25.01.11

Երեկ` հունվարի 24-ին, Twitter միկրոբլոգային ծառայությունը ծանրաբեռնվել է օգտագործողների աննախադեպ ակտիվության պատճառով: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկությունից մեկ ժամ անց միկրոբլոգները ողողվել են պայթյունի մասին հաղորդագրություններով:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, որոշ ժամանակ Twitter-ն անհասանելի է եղել կենտրոնական Ռուսաստանում ու մի քանի եվրոպական երկրներում:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և առողջապահության նախարարության տվյալների համաձայն` հոսպիտալացված անձանց շարքում կա 4 հայի անուն՝ Գուրգեն Վարդանի Խաչատուրով (65տ.), Յուրի Ալբերտի Վարդանով (57տ.), Կարեն Միխայիլի Գալուստյան (41տ.) և Անատոլի Աշոտի Պողոսբեկով (59տ.)։ Այժմ հաղորդվում է 35 զոհի և ավելի քան 150 վիրավորի մասին։

«Դոմոդեդովոյի» ահաբեկությունից հետո Twitter-ը խափանվել է