Twitter –ը Եգիպտոսում արգելափակվել է
Երեկ Եգիպտոսում արգելափակվել է մատչումը Twitter միկրոբլոգների կայքին։ Ընկերությունը երեկ տարածած իր հաղորդագրությունում հայտնել է առկա խնդիրների մասին, սակայն թե ով է պատասխանատու կայքի արգելափակման համար, չի նշել, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Շատերի կարծիքով՝ կայքն արգելափակել են հենց իշխանությունները, որոնց կարծիքով հենց այդ կայքի միջոցով են կազմակերպվել երեկ երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները։
Հիշեցնենք, որ երեկ Եգիպտոսում զանգվածայաին ցույցեր տեղի ունեցան։ Ցուցարարները, որ իրենց ակցիան անվանել էին «Զայրույթի օր», Եգիպտոսի քաղաքների փողոցներ էին դուրս եկել՝ պահանջելով նախագահի, կառավարության հրաժարականը, տնտեսական բարեփոխումներ և այլն։ Անկարգությունների հետևանքով՝ 3 մարդ էր զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան։










