Twitter-ը գնահատվել է $4 միլիարդ
200 մլն դոլարի ներդրումներ ստանալուց մեկ ամիս անց Twitter միկրոբլոգային ծառայությունը գնահատվեց 4 միլիարդ դոլար: Mashable տեխնոբլոգի փոխանցմամբ` ծառայության շուկայական արժեքը մեկ ամսում բաձրացել է $300 միլիոնով. 2010-ի տարեվերջին Twitter-ը գնահատվում էր $3.7 միլիարդ:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ միկրոբլոգային ծառայությունը օգտագործողների թվով հատել է 200 միլիոնի սահմանը: Oրական միկրոբլոգներում կատարվում է ընդհանուր առմամբ 110 միլիոն գրառում: 2010թ. սեպտեմբերին ծառայությունն ուներ միայն 160 մլն գրանցված օգտագործող:
Սոցիալական պլատֆորմների շարքում դեռևս «թագավորում» է Facebook-ը, որը գնահատվում է 50 միլիարդ դոլար:










