Facebook-ը փորձարկում է ձայնային չա՞թ

14:59 • 27.01.11

Facebook սոցցանցը փորձակում է նոր ձայնային ծառայություն: Հաղորդագրություն ուղարկելու, չաթ անելու կոճակների կողքին մի քանի պրոֆիլներում հայտնվել է զանգելու կոճակ (Call):

Mashable տեխնոբլոգը գրում է, որ շատ օգտագործողներ նկատել են այս նոր կոճակն ու ուղարկել նկարները խմբագրություն: Սակայն նրանք նշել են, որ կոճակը սեղմելիս ոչինչ չի փոխվել և զանգ չի կատարվել:

2010-ի վերջին Facebook-ի ծրագրեր մշակող Թալ Աթերը սոցցանցի կոդերից մեկում նկատեց «Videochat» տերմինը, որը, թերևս, վիդեոչաթի փորձարկումների մասին է վկայում:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Facebook-ն այժմ փորձարկում է նաև հաղորդագրությունների նոր համակարգը, որն արդեն հասանելի է որոշ օգտագործողների համար: Այն միավորում հաղորդագրությունները, չաթը, SMS-ն ու էլ-փոստը:

Լինելով Google-ի գլխավոր մրցակիցը` սոցցանցը շտապում է լրացնել բոլոր «բացերը»: 2010-ի ամռանը Google-ը գործարկեց նոր ձայնային ծառայություն, որը հնարավորություն է տալիս զանգել հեռախոսահամարներին ու հասանելի է նաև Հայաստանում: Զանգերը դեպի ամերիկյան ու կանադական հեռախոսահամարներ անվճար են հայտարարված ամբողջ 2011-ի ընթացքում:

Facebook-ը փորձարկում է ձայնային չա՞թ