HTC-ն ու Facebook-ը հնարավոր է` ներկայացնեն 2 սմարթֆոն

18:13 • 27.01.11

Դեռ 2010թ. սեպտեմբերին լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ Facebook-ը թողարկելու է սեփական բջջային հեռախոս: Չնայած սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հերքեց այդ շշուկները` BGR տեխնոբլոգին հայտնի է դարձել, որ Facebook-սմարթֆոնները կունենան ֆոնային ռեժիմում աշխատող GPS, որը նախատեսված կլինի սոցցանցի Places ծառայության համար: Սմարթֆոնները կունենան տեսախցիկ և ոչ այդքան մեծ ներքին հիշողություն, քանի որ բոլոր հաղորդագրությունները, նկարներն ու տվյալները կպահպանվեն «ամպային» ռեժիմում` Facebook-ի սերվերներում:

Facebook բրենդային անունը կրող 2 հեռախոսները կունենան նաև հատուկ ծանուցումների համակարգ: Լոնդոնյան City A. M. թերթի փոխանցմամբ` Facebook-սմարթֆոնները կաշխատեն օպտիմալացված Android-տարբերակով ու կլինեն սոցցանցի կապույտ գունային գամմայի մեջ:

Թերթը գրում է, որ սմարթֆոնները մեկ ամսից կներկայացվեն Բարսելոնայում Mobile World Congress-ի (MWC 2011) ընթացքում: HTC-ի և Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

pcnews.am

HTC-ն ու Facebook-ը հնարավոր է` ներկայացնեն 2 սմարթֆոն