Black Eyed Peas-ի մենակատարը նշանակվել է Intel-ի կրեատիվ տնօրեն

12:01 • 27.01.11

Black Eyed Peas-ի 35-ամյա հիմնադիր ու մենակատար Ուիլիամ Ջեյմս Ադամսը, ով 7 անգամ ստացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակ, նշանակվել է Intel-ի կրեատիվ զարգացման գծով տնօրեն:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, երգիչն այս առթիվ ասել է, որ կաշխատի գիտնականների, վերլուծաբանների և ծրագրավորողների հետ` նոր կոմունիկացիաներ ստեղծելու և զարգացնելու համար: Այս ամենի հետ միասին նա մասնակցություն կունենա նոր սերնդի նոութբուքների, սմարթֆոնների և պլանշետների ստեղծման գործում:

2010թ-ին Poladroid ընկերության կրեատիվ բաժնի տնօրեն էր դարձել Լեդի Գագան, ով մեկնաբանելով այդ իրադարձությունն ասել էր, որ շատ ուրախ է բեմից դուրս գործունեություն ծավալելու համար:

Black Eyed Peas-ի մենակատարը նշանակվել է Intel-ի կրեատիվ տնօրեն