Ժամանակից շուտ բացվել է WikiLeaks –ի մրցակից կայքը

18:36 • 28.01.11

WikiLeaks կայքի նախկին աշխատակիցների կողմից ստեղծված OpenLeaks կայքը բացվել է ժամանակից շուտ։ Կայքի վաղաժամ գործարկումը պայմանավորված է եղել կայքի գլխավոր էջի screen shot–ի՝ արտահոսքեր հավաքող ևս մեկ կայքում՝ Cryptome.org–ում հրապարակվելու հանգամանքով։

Հունվարի 27–ին՝ այն բանից հետո, երբ սքրինշոթը երևացել էր համացանցում, OpenLeaks–ը պաշտոնապես գոործարկվել է, սակայն կայքում որևէ գաղտնազերծված փաստաթուղթ դեռևս չկա։

OpenLeaks նորությունների բաժնում մասնավորապես ասվում է, որ ինտերնետ ռեսուրսի նախնական փորձարկումը տեղի կունենա 2011թ. երկրոդ կեսին. «Այդ ժամանակ էլ մենք կբացենք մեր դռները ԶԼՄ–ների, արհմիությունների և բոլոր նրանց համար, ում պետք է մեր աջակցությունը»,– ասվում է կայքում զետեղված հայտարարությունում։

Կայքի հիմնադիրը գերամանացի Դանիել Դոմշեյթ Բերգն է, որը WikiLeaks–ը լքել էր 2010թ. սեպտեմբերին՝ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Բերգի խոսքերով՝ OpenLeaks–ը WikiLeaks –ից տարբերվում է նրանով, որ այս նոր կայքում չկա այն «անձի պաշտամունքը», որը ձևավորվել է Ջուլիան Ասանժի շուրջ WikiLeaks–ում։

Ժամանակից շուտ բացվել է WikiLeaks –ի մրցակից կայքը