Gmail-ում հայտնվել են գովազդային բաներներ

14:31 • 29.01.11

Google ընկերությունը սկսել է իր էլ-փոստում փորձարկել գովազդային բաներներ: Այս մասին հաղորդում է Engadget-ը:

Google Mail-ի մի շարք օգտագործողներ հայտնել են, որ իրենց էկրանի աջ հատվածում, որտեղ սովորաբար տեղադրված են լինում տեքստային գովազդային հայտարարություններ, հայտնվել են նկարներով բաներներ: Google-ի ներկայացուցիչները հաստատել են, որ գովազդների նոր տեսակն այժմ գտնվում է տեստային ռեժիմում:

«Մենք մշտապես փորձարկում ենք Gmail-ի գովազդը: Այժմ փորձում ենք ցուցադրել անիմացված բաներներն այն ժամանակ, երբ օգտագործողը բացում է նամակները»,-ասվում է Google-ի հայտարարությունում:

pcnews.am

Gmail-ում հայտնվել են գովազդային բաներներ