2010թ. վաճառվել է մոտ 1,39 մլրդ բջջային հեռախոս
2010-ին աշխարհում վաճառվել է մոտ 1,39 մլրդ բջջային հեռախոս։ Այդօրինակ տվյալներ է բերում IDC վերլուծական ընկերությունը։
2009–ի համեմատ՝ բջջային հեռախոսների վաճառքն աճել է 18,5 տոկոսով։ Այսպես, դրանից մեկ տարի առաջ ամբողջ աշխարհով մեկ գնվել է 1,17 մլրդ բջջային հեռախոս։
Բջջայինների շուկայի լիդերներ, ինչպես և 2009–ին, դարձել են ֆիննական Nokia-ն (32,6%), հարավկորեական Samsung-ը (20,2%) և LG Electronics-ը (8,4% )։ Այս արտադրողներին բաժին է ընկել շուկայի ավելի քան 60%–ը։
Դրա հետ մեկտեղ՝ Samsung–ին հաջողվել է բջջային հեռախոսների վաճառքն ավելացնել 53 մլն–ով, այսինքն համարյա մեկ քառորդով։ Համեմատության համար Nokia-ի սարքավորումների վաճառքի աճը մեկ տարում 5%–ից պակաս է կազմել։
Ամենամեծ տարածում ունեցող ապրանքներ արտադրողների ցուցակում 4–րդ և 5–րդ տեղերը զբաղեցրել են չինական ZTE և ամերիկյան Apple ընկերությունները։
IDC–ի գնահատականով՝ մեկ տարվա մեջ Apple–ը վաճառել է iPhone –ի 47,5 մլն սմարթֆոն։










