Չինաստանում բացվել է Հարբինի ամենամյա միջազգային սառցե փառատոնը (լուսանկարներ)
Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 1963թ. Հելոնջիանգ նահանգի Հարբին քաղաքում, որը գտնվում է Չինաստանի հյուսիսարևմուտքում:
Թեև այցելուներն այժմ էլ կարող են հիանալ քանդակագործների սառցե գլուխգործոցներով, սակայն փառատոնը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 5-ին և կտևի մեկ ամիս:
Հարբինի սառցե փառատոնը համարվում է աշխարհի ամենամեծ 4 փառատոներից մեկը:
Հավելենք, որ քանդակագործների պատրստած զանազան սառցե շինությունների շրջակայքում, օդի ջերմաստիճանը հասնում է մինչև -31C:













