Մահացել է Մոսկվայի Փոքր թատրոնի դերասանուհի Ելենա Դորոնինան

17:14 • 02.01.12

2011թ.դեկտեմբերի 31-ին Մոսկվայում մահացել է Փոքր թատրոնի դերասանուհի Ելենա Դորոնինան: Այդ մասին հունվարի 1-ին տեղեկացրել է Փոքր թատրոնի պաշտոնական կայքը:

56-ամյա դերասանուհին մահացել է տանը, երկարատև հիվանդությունից հետո:

Դորոնինան կատարել է տարբեր ժանրերի և մասշտաբների դերեր:
Նա մեկ անգամ չէ, որ նկարահանվել է հեռուստատեսությունում:

Դերասանուհին աչքի էր ընկնում իր վառ անհատականությամբ, մասնագիտական հմտություններով, աշխատասիրությամբ, ազնվությամբ, պահանջկոտությամբ և արվեստի հանդեպ անսահման նվիրվածությամբ: