«Սոուլի թագուհին» ամուսնանում է
69-ամյա երգչուհի Արետա Ֆրանկլինը հայտարարել է Ուիլյամ Ուիլկերսոնի հետ նշանադրության մասին, որի հետ նա հանդիպել է տարիներ շարունակ: Երգչուհին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, որ հարսանիքը տեղի կունենա ամենայն հավանականությամբ 2012 թվականի ամռանը, Մայամի Բիչում: Այն նախատեսվում է անցկացնել զբոսանավի վրա: Սա կլինի երգչուհու երրորդ ամուսնությունը:
Ֆրանկլինը համարվում է «սոուլի թագուհի»: 2010 թվականի նոյեմբերին նա հայտարարեց, որ հետաձգում է առաջիկա կես տարում ծրագրավորած համերգները` չմանրամասնելով պատճառը: Իսկ դեկտեմբերին պարզ դարձավ, որ երգչուհու մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, և նա բուժման կուրսեր է անցնում:










