Հսկայական արձաններ` կարագից
Կարագից պատրաստված հսկայական արձանը դարձել է Փենսիլվանիայի գյուղատնտեսական ցուցահանդեսի հիմնական ցուցանմուշը: Այս մասին տեղեկացնում է 1tv.ru-ն:
«Կարագային» արձանների ստեղծման համար ծախսվել է մոտ կես տոննա կարագ:
Կոմպոզիցիայում պատկերված է մի տղա, ում բարի փերին պատմում է` ինչպես վարվել տնային կենդանիների հետ:
Հաճախորդներին ցուցահանդեսը կուրախացնի երկու շաբաթ, որից հետո ամբողջ կարագը կվերածվի բիովառելիքի:










