Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմմիի մոտ քաղծկեղ է ախտորոշվել

02:00 • 11.01.12

Բժիշկները ավշային հյուսվածքների քաղցկեղ են հայտնաբերել բրիտանական հայտնի Black Sabbath խմբի կիթառահար և Հայաստանի մեծ բարեկամ` Թոնի Այոմմիի մոտ:

BBC-ն վկայակոչելով երիաժիշտի կայքը հաղորդում է, որ ուռուցքն ախտորոշված է վաղ փուլում:

Նշենք, որ 2011թ. նոյեմբերին լեգենդար ռոք-խումբը հայտարարել էր դասական կազմով վերամիավորման մասին: Ներկայումս վոկալիստ Օզզի Օսբորնը, բասիստ Հիզեր Բաթլերը, թմբկահար Բիլլ Ուորդն ու կիթառահար Թոնի Այոմմին աշխատում են նոր ալբոմի վրա, որը կթողարկվի 2012թ. աշնանը: 1969 թվականին ստեղծված խումբը արդեն 15 տարի նոր ալբոմներ չէր թողարկել:

Չնայած հիվանդությանը` ծանր ռոքի «Երկաթե մարդը» պահպանում է լավատեսությունը: Նա մտադրի չէ հրաժարվել վերամիավորված խմբում իր գործունեությոնից: Հաղորդվում է, որ բուժման կուրսն անցնելուց հետո Թոնի Այոմմին կշարունակի աշխատել ալբոմի ձայնագրության վրա: