Հովիկ Աբրահամյանը Facebook-ով ցավակցել է Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ

18:18 • 12.01.12

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Facebook-ի իր էջում ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ ճանաչված հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա ականավոր հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի մահվան մասին: Մեր ժողովրդի համար նրա կորուստն անփոխարինելի է: Հայրենիքին ցուցաբերած իր ծառայությամբ Գևորգ Վարդանյանը արժանի տեղ է զբաղեցնում մեր երկրի պատմության մեջ և կհիշվի սերնդեսերունդ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հղում նրա հարազատներին ու մտերիմներին»: Հիշեցնենք, որ Գևորգ Վարդանյանը վախճանվել է երկու օր առաջ, հունվարի տասի երեկոյան Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոցում։