Հայտնաբերվել է Լյուդվիգ Վան Բեթհովենի բացառիկ նամակը

11:09 • 12.01.12

Գերմանիայում հայտնաբերվել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ Վան Բեթհովենի բացառիկ մի նամակ: Այն կցուցադրվի Բրամսի համալսարանում: Այս մասին տեղեկացնում է korrespondent-ը:

1823 թ-ին գրված 6 էջանոց նամակը Բեթհովենն հասցեագրել է  երաժիշտ ընկերոջը` Ֆրանց Անտոն Շտոքհաուզենին: Նամակում մեծ կոմպոզիտորը դժգոհում է առողջությունից և ծանր ֆինանսական դրությունից: Բացի դրանից նա ընկերոջից օգնություն է խնդրում իր վերջին աշխատանքի համար հովանավոր գտնելու հարցում:

Մասնագետները հայտարարել են, որ այդ նամակն ունի չափազանց կարևոր պատմական նշանակություն:

Հավելենք, որ անցած տարի Բեթհովենի գնումների ցուցակը` բաղկացած ընդամենը 6 բառից, աճուրդում վաճառվել էր 60.000 դոլարով: