Մոսկվայում ռեստորանի պայթյունի գործով ձերբակալվել է սեփականատեր Սուրեն Մկրտչյանը

23:22 • 12.01.12

ՌԴ ՔԿ Մոսկվայի քնչական մարմինները ձերբակալել են «Կասաբելլա» ՍՊԸ-ի գլխավեր տնօրեն Սուրեն Մկրտչյանին` իտալական Il Pittore ռեստորանի պայթունի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում: INTERFAX-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՌԴ քնչական կոմիտեն:

«Ներկայում քննիչները հարցաքննում են Մկրտչյանին, որպես կասկածյալ: Հետաքննությունը մտադիր է դիմել դատարան` նրա խափանման միջոցը կալանքով փոխարինելու միջնորդությամբ: Քրեական գործի քննությունը շարունակվում է», - ասվում է ՌԴ ՔԿ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին, ժամը 15:25-ին,Մոսկվայի Նովոչերեմուշկինսկայա փողոցի Il Pittore ռեստորանում, գազի բալոնի պայթունի հետևանքով զոհվել են ռեստորանի 3 աշխատակիցները, 38 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: