Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ ղեկավարի հետ
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության խնդիրներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Երևանում ստորագրված ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին` ներառյալ «Կանալ»,«Նելեգալ», «Պրոկսի» միջոցառումների իրականացմանը, որոնք առնչվում են տեղեկատվական անվտանգությանը, ապօրինի միգրացիային և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրներին:
Քննարկվել են նաև 2012թ. Հայաստանում ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժության անցկանցմանն առնչվող հարցեր: Այս և ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրականացման նպատակով սույն թվականի փետրվարին Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությունը:









