Վախճանվել է ջազմեն Ակսել Բակունցը
Այսօր, 65 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն, Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցը: Նա հանդես է եկել «Պատանեկություն» և «Կռունկ» համույթներում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով:










