Հայ-թուրքական որևէ շփում այս ընթացքում չի եղել. ԱԳՆ մամուլի խոսնակ

10:58 • 13.01.12

Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը, թե դեկտեմբերին հայ-թուրքական գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել:

Այս մասին Tert.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեր խնդրանքով մեկնաբանելով «Հայացք» օրաթերթի այսօրվա հրապարակումը:

Հիշեցնենք, որ թերթն իր այսօրվա համարում, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, լուր էր հրապարակել այն մասին, թե դեկտեմբերի 4-24-ն ընթացել են հայ-թուրքական գաղտնի բանակցություններ` պետական մակարդակով: «Ընդ որում, առաջին տասը օրը հայկական և թուրքական պատվիրակությունները բանակցել են Թբիլիսիում, այնուհետև հանդիպումները շարունակվել են Եվրոպայում»,- մասնավորապես նշել է թերթը:

«Հայ-թուրքական որևէ շփում այդ ընթացքում չի եղել»,- մեր հարցին ի պատասխան ընդգծեց Տիգրան Բալայանը: