Նոր տոմարն առհավետ փոփոխության չի ենթարկվի. Արեգ Միքայելյան

09:15 • 13.01.12

Նոր տոմարն այնքան ճիշտ է հաշվարկված, որ առհավետ փոփոխություններ կատարելու կարիք չի լինի: Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց աստղագետ Արեգ Միքայելյանը:

«Նոր տոմարին Ռուսաստանը որոշեց անցնել 1917թ. սոցիալիստական հեղափոխությունից հետո: Դեռ 20-րդ դարում շատ էին այն մարդիկ, ովքեր ապրել էին հին տոմարի ժամանակաշրջանում և հենց սա է պատճառը, որ մենք դեռ հիշում ու նշում ենք այդ օրը»,- ասաց նա:

Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերին, սակայն, հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

Ըստ աստղագետի` այդ երկու տոմարների միջև տարբերությունը յուրաքանչյուր 130 տարին մեկ 1 օրով մեծանում է:

«Եթե առաջ 400 տարվա մեջ 100 նահանջ տարի էր լինում, ապա այժմ` 97: Պատճառն այն է, որ նախկինում հաշվարկված էր, թե տարին ունի 365.25 օր: Բայց այժմ հաշվարկվել է, որ այն ավելի քիչ է քան 365.25-ը: Այդ պատճառով նահանջ տարիների թիվը պակասել է»,- բացատրեց նա:

Հիշեցնենք, որ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582թ. հոկտեմբերին Հռոմի Գրիգոր 13-րդ պապի կողմից, որը նկատել է, որ հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հատկապես ակնհայտ է եղել գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից: է Նոր տոմարը:

Գրիգոր 13-րդի կարգադրությամբ 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող է համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թթ.: Այսպիսով, 1583-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվել է: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից: