Թուրքիայի մեջլիսի խոսնակը նամակով դիմել է Ֆրանսիայի Սենատի նախագահին

16:39 • 13.01.12

Թուրքիայի Մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեկը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պյեռ Բելիին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նամակում նա «զգուշացնում է, որ 1915 թ-ի դեպքերի մասին օրինագծի ընդունումը կվնասի երկկողմ հարաբերություններին»:

«Այդ օրինագիծը կվնասի թուրք-ֆրանսիական հարաբերություններին: Անկեղծորեն հավատում եմ, որ Դուք ճիշտ ժամանակին կկանխեք այս և նման այլ փորձերը, որոնք կհանգեցնեն արտահայտման իրավունքի խախտմանը»,- ասված է Չիչեքի նամակում:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հերքում քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը քննարկելու է հունվարի 23-ին: