Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաuտանի Հանրապետության արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան է շնորհվել Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արա-րողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար Վարդան Ասոյանին։
Ըստ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության՝ նույն հրամանագրով արտակարգ դեuպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական կոչում է շնորհվել նաև Իրանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նա-խարար Գառնիկ Բադալյանին, Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանին։
Նույն կոչմանն են արժանացել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի վարիչ Անահիտ Թովմասյանին, Իրաքում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռուբեն Խարազյանին, Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանին, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղևոնդյանին, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին:









