Դոնորային սիրտը հայտնվել է ասֆալտին (տեսանյութ)

10:52 • 13.01.12

Մեքսիկայում բժիշկները սրտի անհապաղ վիրահատության համար դոնարային սիրտը ուղղաթիռով տեղափոխել են մի քաղաքից մյուսը: Երբ մնացել է ընդամենը մի քանի մետր, որպեսզի սիրտը հասցնեն հիվանդանոց, բուժանձնակազմի աշխատակիցներից մեկը անզգուշաբար սայթաքել է, արդյունքում բացվել է սառնարանն ու սիրտը հայտնվել է ասֆալտին` տեղեկացնում BBC-ն:

Հեռուստաէկրանների առջև միլիոնավոր մարդիկ ուղիղ եթերով հետևել են այդ դրվագին: Բարեբախտաբար դոնորային սիրտը չի վնասվել, իսկ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: