Էրիկ Ռուբինը հունվարի 18–ին Ադրբեջան կայցելի

13:29 • 13.01.12

ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հունվարի 18–ին Ադրբեջան կժամանի։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այցի շրջանակում Ռուբինը հանդիպումներ է անցկացնելու ադրբեջանցի մի շարք պաշտոնատար անձանց հետ։

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Նշենք, որ Ռուբինը Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի տեղակալ նշանակվեց անցած տարվա հուլիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Թինա Քայդենաուին։