Ապօրինի ծառահատում Գորիսում

10:36 • 13.01.12

Հունվարի 12-ին, ժամը 17։10-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Հալիձոր-Տաթև ճանապարհի 6-րդ կմ-ին կանգնեցրել են Հալիձոր գյուղի մի բնակչի «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է վարորդի կողմից ապօրինի հատած բոխի և հացենի:

Ըստ ոստիկանության տարածած հողորդագրության՝ վարորդը խոստովանել է, որ ծառերը ապօրինի հատել է նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում, Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի Գորիսի անտառպետության պահաբաժնի տարածքում:

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: