Իջևանի Երևանյան փողոցում խանութ է այրվել

10:09 • 13.01.12

Հունվարի 13-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջների մարտական մեկ հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։35–ին և մարվել 09։55–ին։