Ռուս թոշակառուն արկղեր է գնել վառելու համար, սակայն կալաշնիկով ինքնաձիգեր է հայտնաբերել
Ուդմուրտիայի բնակիչը վառարանում վառելու համար գնված արկղերում հայտնաբերել է 79 հատ Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ:
Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին, դեպքի վայր մեկնած ոստիկանները 57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերել են 64 հատ արկղ, որոնցից յոթում եղել են ինքնաձիգները:
Պարզվել է, որ զենքը պատկանել է Պաշտպանության նախարարության զինանոցներից մեկին, որը տեղափոխվել է «Իժմաշ» ձեռնարկություն, իսկ արկղերն էլ` վաճառվել:









