Մեկնարկել է Մարգար Օհանյանի դատավարությունը
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մենկարկեց Մարգար Օհանյանի դատավարությունը:
Դատարան են ներկայացել մեղադրյալներ Ստեփան Կարախանյանը, Արա Լևոնյանը, Սամվել Մամուրյանը, ինչպես նաև ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը:
Այս պահին դատարանում վկայությամբ հանդես է գալիս ՃՈ իրավաբանական բաժնի սպա, ավագ լեյտենանտ Ժիրայր Կարապետյանը, վերջինս ՃՈ աշխատակցի ներկայացուցիչն է:
Հիշեցնենք, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Մասնավորապես, նա մեղադրվում է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը յուրացնելու և այդ կերպ պետությանը մոտ 217 մլն դրամի (շուրջ 571 հազար դոլար) վնաս հասցնելու մեջ։









