Արտաշատում «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից և շրջվել

10:14 • 13.01.12

Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցին հարակից տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի տվյալներով՝ վարորդ Գագիկ Ներսիսյանը է տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի կենտրոնական հիվանդանոց։