Հանրապետության հրապարակում կայացավ ամանորյա տոնակատարությունների փակման արարողությունը

22:16 • 13.01.12

Այսօր երեկոյան պաշտոնապես ավարտվեցին մայրաքաղաքում նախատեսված Ամանորյա տոնակատարությունները: 2011 թվականի դեկտեմբերի 20-ին այն մեկնարկել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելով: Այդ օրը առաջին անգամ ցուցադրվեց նաև եռաչափ գրաֆիկայով շոու ծրագիր: Քիչ առաջ էլ մեկնարկեց տոնակատարությունների փակման արարողությունը: Սկզբում եռաչափ գրաֆիկական շոուն ցուցադրվեց հավաքված բազմությանը, իսկ դրա ավարտից հետո էլ մեկնարիկեց համերգային շոու ծրագիրը, որտեղ ելույթ են ունենում հայ էստրադային աստղերը: Համերգային ծրագիրը բացեց Դավիթ Թուջարյանը, նույն ինքը Սասունցի Դավիթը: