Հիվանդն իրեն ցած է նետել հիվանդանոցի պատուհանից

14:45 • 13.01.12

Մոսկվայի թիվ 11 կլինիկական հիվանդանոցի վեցերորդ հարկից այսօր իրեն ցած է նետել հիվանդներից մեկը և մահացել:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով իրավապահներին, թերապևտիկ բաժանմունքի հիվանդ Ռամիլ Իսմայիլովն իրեն ցած է նետել զուգարանի պատուհանից:

Նրան բուժող բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տղամարդը տառապել է հիպերտոնիկ հիվանդությամբ: