Ծովահենները հարձակվել են իսպանական ռազմանավի վրա

01:10 • 13.01.12

Իսպանական Patino ռազմանավը հունվարի 12-ին Հնդկական օվկիանոսում հետ է մղել զինված ծովահենների հարձակումը: Հետապնդման արդյունքում ձերբակալվել են 6 ծովահեններ և մեկը սպանվել է: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` հղում կատարելով Իսպանիայի ՊՆ-ին:

«Առավոտյան Patino նավը ծովահենների մոտորանավակի կողմից հարձակման է ենթարկվել: Արդյունքում 6 հարձակվողներ ձերբակալված են», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նավը ստիպված է եղել պատասխան կրակ բացել «ինքնապաշտպանության համար»: Դրանից հետո նավը հետապնդում է սկսել` փախչող ծովահենների հետևից ռազմական ուղաթիռ ուղարկելով:
Ծովահենները հանձնվել են երբ ուղղաթիռը հասել է իրենց: Նավի վրա ձերբակալված 6 հանցագործները պատմել են, որ իրենցից ևս մեկը միջադեպի հետևանքով սպանվել է, և փախուստի ժամանակ նրան ծովն են գցել: