Կքանդեն Պոլիտեխնիկի «բեռլինյան պատը». «Կրթությունն առանց սահմանների»
Հունվարի 16-ին, ժամը 12։00-ին «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսի շրջանակում կքանդվի Երևանի ճարտարապետության և շինարարության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանները միմյանցից տարիներ շարունակ անջատող խորհրդանշական պատը:
Ըստ Կրթության և գիտության նախարարության տարածարած հաղորդագրության՝
խորհրդանշական միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:









