Պուտինը մասնակցել է Գևորգ Վարդանյանի հուղարկավորությանը

12:55 • 13.01.12

Խորհրդային միության հերոս, հետախույզ Գեվորգ Վարդանյանի հուղարկավորությանը ներկա է գտնվել նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` տեղեկացնում է Life News-ը:

Տրոյեկուրովսկոյե գերեզմանաատանը տեղի ունեցած հրաժեշտի արարողությանը Գեվորգ Վարդանյանի հիշատակն իր ներկայութմաբ հարգել է նաև Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար` Միխայիլ Ֆրադկովը:

Պուտինը ծաղիկներ է դրել Վարդանյանի շիրիմին ու զրուցել է նրա հարազատների հետ: Պուտինը նաև վերջիններիս է հանձնել իր ցավակցական գրությունը, որտեղ նշված է.

«Գևորգ Անդրեևիչ Վարդանյանի ապրած կյանքը եղել է պայծառ ու հերոսական իրադարձություններով լի: Նա բարձր մակարդակի պրոֆեսիոնալ էր: Նրա շնորհիվ բազմաթիվ հրաշալի ու լեգենդար էջեր են գրվել հայրենական հետախուզության պատմության մեջ: Իսկական հայրենասերի և ուժեղ տղամարդու պայծառ հիշատակը միշտ կմնա մեր սրտերում»:

Հավելենք, որ Գեվորգ Վարդանյանը մահացել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում 88 տարեկան հասակում