Թուրքիան ԼՂ–ի պատճառով չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը ճանաչի ՀԿԹՀ–ի անկախությունը. Սինան Օղան

14:53 • 13.01.12

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Սինան Օղանն ասել է, թե ինչու Թուրքիան չի ցանկանում, որպեսզի թյուրքալեզու երկրները որպես անկախ պետություն ճանաչեն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ)։

«Թուրքիան չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը,–ասել է նա ու հավելել,– եթե Ադրբեջանը ՀԿԹՀ–ն որպես անկախ պետություն ճանաչի, Լեռնային Ղարաբաղում անկախ պետություն կձևավորվի, այն անկախ պետության կարգավիճակ ձեռք կբերի»։

«Բայց եթե Թուրքիան խնդրի ճանաչել, Ադրբեջանը կճանաչի։ Իհարկե, մի օր Թուրքական միասնական պետություն կստեղծվի»,– ադրբեջանական Salamnews գործակալության հաղորդմամբ՝ ասել է Օղանը։

1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում ու այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն։